Իրադարձություններ Հայաստանում
Այսուհետ կաթվածի առաջացմանը նպաստող ցանկացած հիվանդություն ենթակա է բուժման մեր երկրում. նոր նյարդավիրաբուժության կենտրոն Երևանում
Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բացվեց Համալսարանական նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը, որն առաջինն ու միակն է Հայաստանում:
Բացման արարողությանը մասնակցեցին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, նյարդավիրաբուժության նահապետ Սուրեն Զոհրաբյանը: Կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Ռուբեն Ֆանարջյանը հյուրերին ծանոթացրեց կենտրոնի հետ, այնուհետև նորաբաց լսարանում տեղի ունեցավ բացման արարողությունը:
Առաջին հիվանդանոցում այս կենտրոնը գործում է արդեն չորս տարի, սակայն չուներ ժամանակակից սարքավորումներ և վերապատրաստված մասնագետներ: Առողջապահության նախարարը ցավով նշեց, որ մեր երկրում շատ բարձր է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահացության ցուցանիշը: Հիվանդների կեսը կամ մահանում է, կամ կորցնում կյանքի որակը` ձեռք բերելով հաշմանդամություն: Առողջապահության նախարարի համոզմամբ` այսուհետ կենտրոնի գործունեությունը կնպաստի այս թվի նվազմանը:
Ներկաներին ողջունեց նաև Միքայել Նարիմանյանը. «Տարիներ առաջ մեր բուհի շրջանավարտ Արթուր Գրիգորյանը, ում մայրն այսօր դահլիճում է, հանդես եկավ շատ կարևոր նախաձեռնությամբ` վերադառնալ իր մայր բուհն ու այստեղ ստեղծել ինվազիվ նյարդավիրաբուժության բաժանմունք: Սկսվեցին աշխատանքները, աստիճանաբար ընդլայնվեցին գործառույթները: 2013թ. սեպտեմբերին կլինիկայում աշխատելու հրավիրեցինք նյարդավիրաբույժների, որով մեկնարկվեց նոր փուլ: Այսօր մենք տեսնում ենք դրա արդյունքը: Ուզում եմ շնորհակություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին և իրենց լուման ունեցան այս գործընթացում»:
Միջոցառմանը ներկա էր նաև Արթուր Գրիգորյանի մայրը` Ադա Թադևոսյանը, ով ժամանակին իր ներդրումն է ունեցել ծրագրի մեջ:
«Մի անգամ շատ լուրջ զրուցեցի նրա հետ: Ասացի, որ ինչքան էլ հաջողակ նյարդավիրաբույժ լինես, դու պարտք ունես. վերադարձրու այն համալսարանիդ, հայրենիքիդ»,- պատմում է տիկին Ադան: Նորաստեղծ կենտրոնի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանին նա հանձնեց խորհրդանշական ճենապակյա զանգը: Արթուր Գրիգորյանի մորն այն տվել էր իր գործընկերներից մեկն ու հորդորել. հնչեցնել այնտեղ, որտեղ մարդկանց օգնել է պետք: Աշխարհում հայտնի հայ նյարդավիրաբույժի օգնությամբ Առաջին համալսարանական կլինիկայի նյարդաբանության բաժանմունքը համալրվեց սրտանոթային հիվանդությունների ու գլխուղեղի կաթվածի կանխարգելման և բուժման սարքավորումներով: Վերապատրաստված հայ նյարդավիրաբույժները կարող են և՛ հետազոտել, և՛ վիրահատել:
Միքայել Նարիմանյանը մեզ հետ զրույցում խոսեց կենտրոնի ստեղծման պատմության և հեռանկարային ապագայի մասին:
– Պարոն Նարիմանյան, կենտրոնի ստեղծման, մտահաղացման պատմությունից խոսենք…
Ինչպես նշեցի իմ ելույթի ժամանակ, Արթուր Գրիգորյանը, ով Ատլանտայում այսօր բավականին հայտնի ու պահանջված նյարդավիրաբույժ է, վերադառնալով Հայաստան, նախաձեռնում է հիմնել մի կենտրոն, որի գործառույթների մեջ պետք է մտներ ուղեղի կաթվածի նյարդավիրաբուժական բուժումը: Մինչ այդ մեզ մոտ նյարդավիրաբուժական բուժում կազմակերպվում էր, սակայն այժմ կկիրառվի ներանոթային մոտեցումը, ինչը շատ ավելի քիչ տրավմատիկ է: Իհարկե՛, Հայաստանում կատարվել են նման միջամտություններ, սակայն իրականցվել են արտասահմանյան մեր գործընկերների կողմից: Գիտակցելով մեր մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը, ձեռնամուխ եղանք այն կազմակերպել ԱՄՆ-ում` ի դեմս Ռուբեն Ֆանարջյանի: Այսօր կենտրոնը հագեցած է թե՛ տեխնիկական, թե՛ մասնագիտական ռեսուրսով:
– Ի՞նչպիսին պետք է լինի կենտրոնի գործունեությունն ու զարգացումը:
– Համակարգված պետք է լինի նաև հեռանկարը: Պետք է մտածել գլխուղեղի կաթվածի ո՛չ միայն վիրաբուժական բուժման, այլև կանխարգելման եւ վաղ ախտորոշման մասին: Ինչպես ասաց նախարարը, այստեղ պետք է ցանց, ծրագիր ստեղծել, որ պացիենտը հիվանդանոցում հայտնվի այն ժամանակամիջոցում, երբ հնարավոր կլինի կանխարգելել ինսուլտի զարգացումը: Այս խնդրի լուծման համար ծրագրում պետք է ակտիվորեն ներգրավված լինեն նաև առաջնային օղակի բժիշկները: Սա մեծ քայլ է` ուղղված հայկական նյարդավիրաբուժության զարգացմանը: Այսպիսի կենտրոնների ստեղծումը նպաստում է նաև կրթական ծրագրերի ստեղծմանն ու դրանց իրականացմանը:
Կենտրոնի և հայկական նյարդավիրաբուժության մասին լրագրողների հարցերին պատասխանեց Ռուբեն Ֆանարջյանը:
– Ինչպիսի՞ն է վիճակագրությունն այս ոլորտում:
– Ամեն տարի Հայաստանում մենք ունենում ենք 5000-6000 գլխուղեղի կաթվածով հիվանդներ: Այս թվի կեսը կազմում են իշեմիկ ինսուլտները , մյուս կեսը` արյունազեղումները: Տարեկան մենք ունենում ենք զարկերակային անևրիզմաների պատռվածքով շուրջ 450 հիվանդ: Ցավալին այն է, որ հիվանդանոցային համալիր հասնում են ընդամենը 100-ը: Պատճառները մի քանիսն են. շատ դեպքերում անհետևողականության պատճառով հիվանդը մահանում է մինչև հիվանդանոցային համալիր հասնելը, որոշների դեպքում պատճառը տեղեկացվածության պակասն է, իսկ բնակչության մի ստվար մասի համար պատճառ է անվճարունակությունը: Գլխուղեղի կաթվածի դեպքում մահացությունը կազմում է 52%, իսկ հետվիրահատական մահացությունները` 12%: Այսինքն, բուժումը կարող է լինել արդյունավետ:
– Ինչու՞մ է կենտրոնի բացառիկությունը:
– Կենտրոնի բացառիկությունը նրանում է, որ այժմ կան բոլոր հնարավորությունները՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ տեխնոլոգիաների և բուժման մեթոդների հարցում: Հիվանդը կարիք չունի իր բուժումը պլանավորել արտասահմանում, քանի որ բոլոր այն հիվանդությունները, որոնք նպաստում են կաթվածի առաջացմանը, մեր կենտրոնում ենթակա են բուժման: Մենք պարտականություն ենք վերցրել մեզ վրա իրականացնելու ո՛չ միայն բուժական ծրագիր, այլև՝ կրթական: Այն պետք է վերաբերի ո՛չ միայն առաջնային օղակի, շտապ օգնության բժիշկներին, նյարդաբաններին, նյարդավիրաբույժներին, այլև մարզային բժիշկներին:
– Ի՞նչ խնդիրներ կլուծվեն կենտրոնի գործունեության մեկնարկով:
– Միակ նպատակը, որ ունեցել ենք 4 տարի առաջ կենտրոնը հիմնելու նախաձեռնությունը սկսելուց ի վեր, լավացնել բուժման արդյունավետությունը, նվազեցնել մահացության և հաշմանդամության ցուցանիշը: 4 տարվա ընթացքում հետվիրահատական մահացությունների ցուցանիշը 25%-ից նվազել է մինչև 12%: Ճիշտ է`առաջնային պայքարը մենք մղում ենք հիվանդի կյանքի համար, բայց չմոռանանք նաև, որ մեր նպատակը կյանքի բարձր որակն ապահովելն է:
– Կենտրոնում իրականացվող ծառայությունները հասանելի կլինե՞ն լայն զանգվածների համար:
– Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ չկա անվճար բժշկություն: Պետք է ուրախությամբ նշել, որ վերջին տարիներին շատացել են մարդիկ, ովքեր օգտվում են բժշկական ապահովագրությունից: Նյարդավիրաբուժությունը ծախսատար է, եկամտաբեր չէ, և միակ արդյունքը մարդկանց փրկված կյանքն է: Յուրաքանչյուր հիվանդի համար պետությունը գումար է տրամադրում, բայց դա, իհարկե՛, բավարար չէ ամբողջական բուժում ստանալու համար: Դեղորայքը և հիվանդի խնամքը վերակենդանացման բաժանմունքում իրականացվում է պետպատվերի շրջանակներում, մնացյալ ծախսերը հոգում է պացիենտը:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն